Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա խաղին:

Անգլիայի Գավաթի խաղարկության չորրորդ փուլի շրջանակում «Արսենալը» վաղը՝ հունվարի 25-ին, հյուրընկալելու է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստը պատրաստ կլինի նախկին թիմի հետ հանդիպմանը, սակայն Ունայ Էմերին հակառակն է հաղորդել:

Նախախաղային ասուլիսում խոսելով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին՝ Էմերին անդրադարձել է նաև Մխիթարյանին: Ըստ իսպանացի մասնագետի՝ նա ստիպված կլինի այս խաղին ևս հետևել տրիբունայից, քանի որ դեռ լիարժեք չի վերականգնվել ոտքի կոտրվածքից:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքն ստացել էր Լիգայի Գավաթի՝ «Տոտենհեմի» դեմ դեկտեմբերին կայացած խաղում: Ֆուտբոլիստն արդեն վերսկսել է խոտածածկին գնդակով մարզումները:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Կյանք կա՞ մահից հետո. կլինիկական մահ տարած անձինք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ մահանալուց հետո. ապշեցուցիչ է Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում. «Փաստ» Սևանի «ծաղկումը» չի կանխի ջրառը. «Փաստ» Բարի գործի համով մրցանակը. «Երկրի համով դեմք» մրցանակը շնորհվել է Հովհաննես ՀովակիմյանինՆոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին. «Փաստ» «Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ»
Ամենաընթերցված