«Շշի Մելոյի» կլանին ենթարկվող ֆեյքերի բանակը լծվել է ապատեղեկատվության տարածման գործընթացին

Արման Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս թե՛ համացանցում, և՛ թե դրանից դուրս բուռն քննարկման առիթ հանդիսացավ «Պարտեզ» ռեստորանային համլիրում կատարված «բեսպրիդելը»: Կատարվածն, ինչ խոսք, ցավալի է, և դրա վերաբերյալ օրեցոր ավելացող, կամ թե ուշադրություն շեղող նորություններն ամենուր են: Բայց, այստեղ կա մի հաստատակամ, անխրոխտ իրականություն՝ կատարվածը չի շրջանցում Շշի Մելոյի կլանը: Քանզի, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են, ի դեմս բոլոր աբովյանցիների, կամ բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ առընչվել են կլանի ներկայացուցիչների հետ, սա կփաստեն:
Տեսեք, դատելով համացանցում տարածված հակաքարոզչությունից, կամ թե դեպքին վերաբերվող գրառումների տակ «ֆեյք» էջերի ակտիվության մակարդակից, ակնառու է մեկ պարզ միտք, սա փորձ է՝ ուղղված, մեղքը իրական մեղավորներից շեղելուն: Երևի, այս ամենը այնքան էլ աչք զառնող չլիներ, եթե այդ սրտացավ գրառումների տակ մեկնաբանություններ թողնողները չլինեին Շշի Մելոյի բարեկամներից մեկին պատկանող «Սիփան»մակնանշմամբ լինոնադներ և պահածոներ գովազդող՝ ֆեյք էջեր և ոչ միայն, այդ շարքը կարելի է անվերջ թվել:Եւ հետևաբար, սա միանշանակ, ապատեղեկատվական մի ողջ բազա է, որը հրամցվում է ժողովրդին, Շշի Մելոյի հարազատների կաշին ազատելու համար:
Իհարկե ստեղծված իրավիճակին պետք է ինչ-որ լուծում տրվեր,և ընտրվեց ոչ այնքնան ռացիոնալ տարբերակ, որն էլ իհարկե, չի կարող ծառայել նպատակին: Շատ անարդար է, որ մեղավորները դեռ ազատության մեջ են և դեռ մի բան էլ լկտիաբար իրենց կատարած մեղքի համար այլոց անուններ են անհիմն շրջանառում, ավելի լավ էր գետինը մտնեիք: Բայց, միևնույն է, կգա հատուցման ժամը և վաղ թե ուշ ստիպված եք լինելու կանգնել Աստծո դաստանի առաջ...

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված