Փոխառություններ, նոր մեքենա ու նվազած դրամական միջոցներ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ փոխնախարարը 50 000 ՀՀ դրամով հողամաս է վաճառել:

2018 թվականին Ա. Ապիտոնյանը 10 000 ԱՄՆ դոլարով «MERCEDES-BENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնից էլ տեղեկանում ենք, որ նրա փոխառության չափը 2018թ. վերջում կազմել է 15 054 եվրո և 40 000 ԱՄՆ դոլար:

Փոխնախարարի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբին կազմել են 10 500 ԱՄՆ դոլար և 30 825 եվրո: 2018թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 540 ԱՄՆ դոլար և 15 054 եվրո:

2018 թ. ստացած եկամուտներից 69 132 եվրոն գոյացել է աշխատավարձից, 820 եվրոն և 474 ԱՄՆ դոլարը այլ եկամուտներ են: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնում էլ նշված է 243 եվրո եկամտի մասին: Արտակ Ապիտոնյանը ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնին է նշանակվել 2018թ. դեկտեմբերին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված