Անի Աթայանը կմասնակցի Եվրատեսիլին իր հեղինակած երգով

«Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի նախագծին մասնակցում է նաև Անի Աթայանը, ով բազմիցս ելույթ է ունեցել բեմերում որպես դաշնակահարուի: Մրցույթում Անին ներկայացնելու է Every time երգը, որի երաժշտությունն ու խոսքերը գրել է հենց ինքը:

Հիշեցնենք, որ Անի Աթայանը Հայաստանը ներկայացրել էր «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում: Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում նա` որպես դաշնակահարուի ելույթ էր ունեցել Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում 2019 թ.-ի սեպտեմբերի 15-ին։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված