Աշխատավոր ժողովրդի և գյուղացիների խնդիրները ԲՀԿ ղեկավարի ուշադրության կենտրոնում են

Առջևում գյուղատնտեսական սեզոնն է: Գարնան բացվելուն պես գյուղացիները սկսելու են հողագործական աշխատանքները, ցանքն ու վարը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկիրը պահում են հենց գյուղացիները, դա ամբողջ աշխարհում է այդպես: Գյուղացիներն են արտադրում հացահատիկ, սնունդ և մարդկության ապրուստի համար անհրաժեշտ ամեն բան:

Հայաստանը մի քանի տարի առաջ որոշեց զարկ տալ գյուղատնտեսությանը՝ գյուղվարկեր տրամադրելու միջոցով: Միջազգային դոնորներից տարբեր փուլերում ներգրավվեցին 200 և 400 միլիոն վարկեր՝ 0,25, 0,5 և 1 տոկոս տոկոսադրույքներով: Կարո՞ղ եք գուշակել, թե այս չնչին տոկոսներով վարկերը, որոնք դրսից տրվել էին հենց թիրախային գյուղատնտեսության համար, որքանո՞վ տրամադրվեցին գյուղացիներին՝ 22-ից մինչև նույնիսկ 35 տոկոսով: Արդյունքում գյուղացին, ով օգտվեց այդ գյուղվարկից, հետագայում չկարողացավ մարել այն՝ իր ամբողջ գույքը թողնելով բանկին: Դրա հետևանքը տասնյակ հազարավոր չմշակվող հողատարածքներ են, աղքատացած գյուղացիները, ովքեր ստիպված վարձակալում են սեփական հողը՝ տան ապրուստը հոգալու համար, և դեռ, ի դեպ, պարտք են բանկին:
Հենց այս հանգամանքին էր նվիրված մի քանի օր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որը նա արեց խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ: Ծառուկյանը Կառավարության ուշադրությունը հրավիրեց այս փաստի վրա՝ հիշեցնելով, որ առևտրային բանկերը, այսպես ասած, «օյին» են խաղացել գյուղացիների գլխին՝ աստղաբաշխական տոկոսներով գյուղացիներին բաշխելով չնչի տոկոսով վերցրած վարկը: Որոշների համար սա ապահովել է գերշահույթ, իսկ գյուղացիների համար դարձել է ճակատագրական սխալ:
Լիովին կիսելով Գագիկ Ծառուկյանի մտահոգությունը, կցանկանայինք իմանալ ի՞նչ դերակատարում է այստեղ ստանձնելու պետությունը հարստահարված գյուղացուն պաշտպանելու համար: Չէ՞ որ եթե գյուղացին մեկ օր չաշխատի՝ երկիրը սովի կմատնվի:
Ի դեպ, ԲՀԿ պատգամավորը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում սույն հարցը ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը ակնհայտորեն լղոզեց առանց չափազանցության հրատապ այս հարցը:
Ի վերջո, պետությունը սոցիալական արդարություն հաստատելու գործառույթ է նաև կատարում, իսկ սա երկրի աշխատավոր հատվածի՝ գյուղացիների հանդեպ մեծագույն անարդարության ցայտուն դրևորում է:
Այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք մասնակցություն են ունեցել այս գործընթացին՝ լցնելով սեփական գրպանները, պետք է գյուղացու առջև պատասխանատվություն կրեն:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներումԲարի Սամարացի ընկերությունը վստահված է անգամ վարչապետի կողմից Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված».Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին ԲՀԿ-ի որոշումը միտված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տարածմանըԱշխատավոր ժողովրդի և գյուղացիների խնդիրները ԲՀԿ ղեկավարի ուշադրության կենտրոնում են «Փոխվարչապետը հարցը լղոզեց».Գ.Ծառուկյանը՝ գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքով վարկերի մասին
Ամենաընթերցված