Որքա՞ն է 19 տարի պաշտոնավորող դատավորի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի դրամական միջոցները 2017 թ. սկզբում կազմել են 1 մլն ՀՀ դրամ և 90 000 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում դրամական միջոցները ո՛չ ավելացել են, ո՛չ պակասել: Այս մասին տեղկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից:

Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ դատարանի նախագահը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են միայն աշխատավարձից: 2017 թ. եկամտի հանրագումարը կազմել է 10 801 748 ՀՀ դրամ:

Ուսումնասիրելով դատարանի նախագահի 2016թ. հայտարարագիրը՝ արձանագրեցինք, որ 2016թ. նրա դրամական միջոցներն ու ստացած եկամուտները 2017թ. առանձնապես փոփոխություններ չեն գրանցել: Միայն հավելենք, որ 2016 թ. սկզբին հայտարարագրած 80 հազար ԱՄՆ դոլարը 2016թ. վերջում ավելացել է 10 հազարով ու կազմել 90 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Սուրեն Մնոյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է 1999 թվականից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված