Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Ի դեպ, այս նախագծի ընդունումը ենթադրելու է փոփոխություններ մի շարք օրենքներում ևս: «Փաստն» ընթերցողներին ներկայացնում է նախագծի կարևոր կետերը:

Տեխզննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի դիմապակուն:

Սակայն, ինչպես նշված է նախագծում, ներկայումս տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննության անցկացումը կրում է ձևական բնույթ, քանի որ տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ տիրապետողն այն չի ներկայացնում տեխզննության, իսկ ՃՈ-ն վերահսկողությունն իրականացնում է միայն այն դեպքում, երբ տեխզննության կտրոնը փակցված չէ մեքենայի դիմապակուն՝ միևնույն ժամանակ չունենալով վերահսկողական մեխանիզմներ մեքենաների սեփականատերերի (տիրապետողների) և կայանների նկատմամբ:

Այս նախագծով նախարարությունն առաջարկում է տեխզննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը, և վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:

Արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների, ինչպես նաև տեխզննություն, կրկնակի տեխզննություն անցնելու վայրի, օրվա, ժամի վերաբերյալ:

Այն նաև տպագրվում և տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին: Քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով, պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով` առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:

Նշվում է, որ այս նախագծերի ընդունումից հետո կփոխարինվեն նաև կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն և 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի, որ տեխզննության պահանջների որոշ մասը պարտադիր լինի ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

ընդունման պարագայում կունենանք հետևյալ արդյունքները.

1.կբացառվի տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ տիրապետողների կողմից տեխզննության կտրոն ձեռք բերելու և առանց տեխզննության կայան ներկայանալու հողմապակուն փակցնելով տրանսպորտային միջոցների շահագործումը,

2. վերահսկողություն կիրականացվի ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ տրանսպորտային միջոցի փաստացի տեխզննություն անցնելու կամ չանցնելու նկատմամբ` հիմք ընդունելով արատորոշման քարտի և էլեկտրոնային շտեմարանի տվյալները,

3. բացի տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ տիրապետողներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, կսահմանվի նաև վարչական պատասխանատվություն կայանների նկատմամբ տեխզննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված