Ստեփան Փարթամյանի այս արտահայտությունը կբարկացնի շատերին «Քանի հայերը ապուշ են… »

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հռչակեց համահայկական հեղափոխություն՝ հայտարարելով, որ այն տարածվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վրա:

Ինչպես Սփյուռքը դարձնել հեղափոխության շահառու:

Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում հաղորդավար, պրոդյուսեր Ստեփան Փարթամյանն ընդգծեց, որ նախևառաջ հեղափոխություն պետք է լինի նաև Սփյուռքում. «Եթե Հայաստանում 30 տարի միատիրություն կար, ապա Սփյուռքում հարյուր տարի է միատիրություն է, կազմակերպությունների հակասությունները միմյանց նկատմամբ փոխանցվել է սերնդեսերունդ:

Այսօր Սփյուռքը կարիք ունի հեղափոխության, մտածելակերպի փոփոխության: Սփյուռքյան կազմակերպությունների սխալները կրկնվում են, և չեն վերլուծում՝ իրենք հաջողված են, թե ոչ»:

«Այսօր չկա մաքուր հայկական մշակույթ, Հայաստանից դեպի Սփյուռք եկած մշակույթն ինքնին աղբ է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կողմնակից է մշակութային հեղափոխությանը:

«Մշակութային ոստիկանություն եմ ստեղծել Ֆեյսբուքյան էջում, «ոստիկանապետը» ես եմ, և ընդգրկվել են բազմաթիվ «ոստիկաններ», որոնք ուղղում են և թույլ չեն տալիս օտար բառերի ընդգրկումը Հայաստան աշխարհում»,- նշեց հաղորդավարը՝ հավելելով, որ Երևանում օտար բառեր գործածելու անհրաժեշտություն չկա: Նրա դիտարկմամբ՝ ազգային մշակույթի թշնամին ազգի թշնամին է:

«Ես Հայաստան վերադարձա ոչ թե հայրենասիրության, այլ իմ եսաիրության պատճառով…»,- խոստովանեց մեր զրուցակիցը: «Իմ ոչ հանրային երեսը ուսումնասիրություններն են,- նշեց Փարթամյանը,- նպատակ ունեմ ներկայացնել, թե հայերն ինչ ներդրումներ են ունեցել մարդկության համար Ցեղասպանությունից հետո: Առաջադիմելու համար պետք է ցեղապրումով առաջ գնանք»:

 

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված