Ունեք տեսողության հետ կապված խնդիրնե՞ր․ Այս վարժությունը կօգնի վերականգնել տեսողությունը

Զարմանալի է, երբ պարզվում է, որ շատ հասարակ իրերը կարող են լինել անչափ օգտակար և անգամ կարող են օգնել վերականգնել տեսողությունը։

 

Ժամանակակից տեխնոլոգիաները ուշադրություն են պահանջում և մարդկանց մեծամասնության աշխատանքը կապված է համակարգչի հետ։

Արդեն ապացուցված է, որ համակարգիչների, հեռուստացույցների, հեռախոսների էկրանները կարող են «նստեցնել» տեսողությունը։

Ինչպե՞ս փրկել աչքերը։ Իհարկե, ցանկացած բժիշկ խորհուրդ կտա սահմանափակել համակարգչի դիմաց շատ նստելը։

Սակայն կան որոշ պարզ և արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն տնային պայմաններում վերականգնել տեսողությունը։

Օրինակ՝ զգալով, որ աչքերը հոգնել են, լվացեք դրանք տաք հոսող ջրով։

Կամ եթե արդեն ակնոց եք կրում, ապա հնարավորության դեպքում դադարեք անել դա և թողեք, որ աչքերը հանգստանան։ Օրինակ, կրեք ակնոցը, երբ ինչ-որ կարևոր փաստաթուղթ կամ գիրք պետք է կարդաք։ Մնացած ընթացքում փորձեք հաղթահարել մյուս դժվարությունները ձեր ուժերով։

Դրանից բացի, հարկավոր է պահպանել ստացված արդյունքները։ Ինչպե՞ս։ Բժիշկները համոզված են՝ աչքերը կառավարում են մկանները և դրանք կարելի է մարզել, պահել տոնուսում և լավ վիճակում։

Այսօր առաջարկում ենք մի հրաշալի վարժություն, որը կօգնի ձեզ այդ հարցում։

Փորձեք այս հատուկ վարժությունը, որը ստեղծվել է հատուկ աչքերի համար։ Այն բարդ չէ, ինչպես նաև օգնում է աչքերի կենտրոնանալուն և ուղեղին։

Դրեք ինչ-որ անշարժ իր ձեր դիմաց, աչքերի մակարդակի վրա։ Օրինակ, նկարում պատկերված է մոմ, որը կարող եք դնել սեղանին կամ աթոռին։

Նստեք իրի դիմաց և կենտրոնացրեք ամբողջ ուշադրությունը և մտքերը դրա վրա։ Փորձեք նայել շատ ուշադիր և առանց աչքերը թարթելու։ Ստեղծեք իրի մանրակրկիտ, ճշգրիտ պատկերը, թող այն «գրվի» ձեր մտքում։
Այժմ փակեք աչքերը և ուշադրությունը կենտրոնացրեք ոչ մեծ տարածության վրա՝ ընկած ճակատի կենտրոնում՝ հոնքերի միջև գտնվող հատվածում:

Փորձեք պահպանել իրի ստեղծված պատկերը գիտակցության մեջ ինչքան հնարավոր է երկար։

Վարժության տևողությունը 10 րոպե։

Վարժության նպատակը՝ ստեղծել իրի ճշգրիտ պատկեր գիտակցության մեջ, մինչև աչքերի հոգնելը։

 

 

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված