Ղուկասյան Վարդանի տեսակետը այլ երանգներով մատուցել ցանկացողները արդյունքի չեն հասնելու

Սուրեն Ադամյանը գրում է․

Սոց ցանցերում և հայաստանյան մեդիա տիրույթում շարունակվում է ակտիվորեն քննարկվել Ամուլսարը, շատ շատերը իրենց տեսակետներն են արտահայտում հանքի շահագործման վերաբերյալ։Քննարկումները չեն դադարում և դեռ մի բան էլ ավելին դրանք կարծես թե, նոր թափ են ստացել։Այսօր իր տեսակետն է արտահայտել նաև ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, ում կարծիքով հանքը պետք է շահագործվի, բայց ոչ բնակչությանը և շրջակա միջավայրը վնասելով։Միանշանակ պատգամավորի տեսակետը տրամաբանության շրջանակներում է և չի հակասում ԲՀԿ-ի տեսակետին, քանզի եթե հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա, ապա միանշանակ հանքը չպետք է շահագործվի, եթե նույնիսկ հանքի շահագործումը բյուջեն կավելացնի 2-3 անգամ։Իսկ եթե չլինեն հանքի շահագործումը արգելող հանգամանքներ, ապա այդ դեպքում ոչ մի խնդիր չկա, քանզի Ամուլսարի հանքի շահագործումը մեծ շահույթներ կբերի։ Համաձայն Ղուկասյանի տեսակետի, նման հանքը պետք է լինի պետության վերահսկողության ու շահագործման տիրույթում, այլ ոչ թե ինչ-որ օֆշորային ընկերության ու այս պնդումը ևս իրատեսական է և դրական:
Եվ հատուկ այն լրատվականների համար, ովքեր անգործության են մատնված և փորձում են Վարդան Ղուկասյանի տեսակետը այլ երանգներով մատուցել հանրությանը, ևս մեկ անգամ կկրկնեմ , որ նմանատիպ փորձերը դատապարտված են անհաջողության, քանզի պատգամավորի տեսակետը, ոչ մի կերպ չի հակասում կուսակցության տեսակետին։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված