Մեջքին բշտիկների առաջացման պատճառները և ինչպես ազատվել դրանցից

Ակնեն մաշկային ամենատարածված խնդիրներից մեկն է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ այն չբուժելու դեպքում կարող են մուգ հետքեր և սպիներ մնալ:

 

Ինչու են բշտիկներ առաջանում մեջքին: Մեջքի հատվածում բշտիկների առաջացման պատճառ կարող են դառնալ մի խումբ խնդիրներ, այդ թվում.

ֆոլիկուլների խցանում՝ վատ հիգիենայի պատճառով
հորմոնալ հավասարակշռության խախտում, որը հանգեցնում է մաշկի յուղոտության
կիպ հագուստ, որը վատ է օդ կլանում
հորմոնալ ֆոնի փոփոխություն դաշտանային ցիկլի և հղիության ընթացքում
անկողնային պարագաները ուշ փոխելը, ինչի արդյունքում այն կլանում է կեղտն ու մաշկի յուղը՝ իդեալական միջավայր ապահովելով բակտերիաների համար
հաճախ պայուսակ կրելը, որը շփվում է մեջքի հետ և գրգռում մաշկը:
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից: Խնդրի լուծման տարբերակը կախված է դրա աստիճանից և մաշկի որակից: Հարկավոր է ոչ միայն կոսմետիկ միջոցներ օգտագործել, այլև փոխել կենսակերպը:

Պիլինգ: Օգտագործեք սկրաբ, որի կազմում նաև սալիցիլաթթու կա: Այն օգնում է մաշկից հեռացնել ճարպն ու կեղտը:

Թեյի ծառի յուղ: Այս յուղը ներառված է մի շարք կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ և արդյունավետորեն պայքարում է բակտերիաների դեմ: Ազատ հագուստ: Հրաժարվեք կիպ հագուստից, որը կլանում է կեղտն ու քրտինքը:

Առողջ սնվեք: Սպիտակ հացը, կարտոֆիլը, բրինձը բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարող է սրել խնդիրը: Սննդակարգ ներառեք բանջարեղեն, մրգեր:
Ինչպես կանխարգելել բշտիկների առաջացումը

Խուսափեք մթերքի օգտագործումից, որը գրգռում է մաշկը:Առաջացած բշտիկները մի ճզմեք: Ընտրեք կոսմետիկ միջոցներ, որոնք համապատասխանում են մաշկին:

 

 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված