Տեսանյութ. 800միլիոն տարի քնած արքայադստեր առեղծվածը.զանգվածը հեռացնելուց հետո դիակը սկսել է սևանալ...

Բոլորիս հայտնի է «Տուսիլյան արքայադստեր» մասին լեգենդը՝ համաձայն որի աղջիկը քնել է 800.000.000 տարի: Ոմանք դա համարում են միֆ, իսկ ոմանք էլ կուրորեն հավատում են նրա իրական լինելուն:

1969 թ-ի աշնանը Տուսիլ մարզի Կեմերովի շրջանում հետազոտողների մի խումբ հայտնաբերել է մարմարե սարկոֆագ:Այն թաղված է եղել 70 մետր խորությամբ և գտածոն վերև բարձրացնելուց հետո խմբի ղեկավար՝ Ալեքսանդր Մալաիգինան հրամայել է տեղում դադարեցնել աշխատանքները:

Զարմանալի է, բայց երբ սարկոֆագը վեր են բարձրացրել և նրա վրա արևի շող է ընկել, այն մասնակի հալվել է և վերածվել փայլուն և լուծվող մի զանգվածի: Հետաքրքրական է, որ խմբի անդամներից մեկը փորձել է այդ լուծույթի համը և ընդամենը մակ շաբաթ անց նա խելագարվել է, իսկ նույն թվականի ձմռանը մահացել իր տան բակում սառչելու հետևանքով:

Գտածոն նման է եղել դագաղի՝ պատված վարդագույն և երկնագույն, բյուրեղի պարզություն ունեցող հեղուկանման զանգվածով, որի մեջ պարկած է եղել 180 սմ հասակով, մոտ 30 տարեկան, բարակ իրանով, եվրոպական նուրբ դիմագծերով և լայն բացված խոշոր կապույտ աչքերով անսովոր գեղեցության տեր մի կին:

 

Նրա հագին եղել է ձյունաճերմակ՝ մինչև ծնկները հասնող զգեստ, կարճ ձեռքերով, որի վրա ասեղնագործած է եղել տարբեր տեսակի ծաղիկներ: Տպավորություն է եղել, որ կինը չի մահացել, այլ պարզապես քնած է եղել:
Հրաշքը տեսենլու էին եկել տեղի բոլոր բնակիչները, ոստիկաններ, հրշեջներ և անվտանգության աշխատակիցներ, որոնք հայտարարել էին, որ վայրը շատ վտանգավոր է և հրամայել էին ներկաներին կանգնել դագաղից հնարավորինս հեռու:

Նրանք որոշեցին տեղափոխել դագաղը հետազոտական կենտրոն, սակայն շատ ծանր լինելու պատճառով ստիպված էին հեռացնել նրա վրայից արդեն իսկ թանձրացած հեղուկանման զանգվածը:
Զարմանալի է, բայց զանգվածը հեռացնելուց հետո դիակը սկսել է սևանալ և նրանք նորից ստիպված են եղել պատել դագաղն այդ անսովոր հեղուկով: Հեղուկը նորից լցնելուն պես դիակը սկսել է ճերմակել և նրա այտերը նույնիսկ կարմրել են:

Օգնական ուժեր կանչելով կարողացել են տանել դագաղը հետազոտության, որից մեկ շաբաթ անց Նովոսիբիրսկից Տուսիլ է եկել տարեց գիտնական և ներկայացրել հետազոտության արդյունքները:
Նա հայտնել է, որ համաձայն հետազոտության արդյունքների կինը 800.000.000 տարեկան է, զգեստը՝ որ եղել է նրա հագին արքայական կտորից է կարված, բայց նրանք այդպես էլ չէին կարողացել պարզել վարդագույն և երկնագույն լուծույթի գաղտնիքը և ենթադրում են, որ դրանով է պայմանավորված կնոջ այդքան գեղեցիկ և անվնաս մնալը:

Հետաքրքրական է, որ դեպքից ընդամենը մեկ շաբաթ անց գտածոյի հեղինակները անհասականալի պայմաններում մահացել են, իսկ Տուսիլ են ժամանել զինվորականներ և ամբողջովին ոչնչացրել քաղաքը և նրա բնակիչներին:

Դեպքից 10 տարի անց հայտնի հնագետ Ռոման Յանեչկոն որոշել է վերադառնալ Տուսիլ և գտնել որևէ վկա, ով կպատմեր ողջ ճմարտությունը, սակայն ինչպես և ենթադրվում էր նա ոչինչ չի կարողացել գտնել բացի քաղաքի ավերակներից:

Խոսակցություններ կան, որ սարկոֆագը պահվում է Նովոսիբիրսկի թանգարաններից մեկում, ուր մուտքն արգելվել է դեպքից 2 շաբաթ անց:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված