Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի հայտարարությունը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,այս օրերին շատ է քննարկվում ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Կարծում եմ, որ պատերազմական երկրում զինվորական ծառայությունը պարտադիր է բոլորի համար, և որևիցե մեկը արտոնյալ չպետք է լինի, որևիցե մեկը, անկախ իր ունեցած գումարի չափից, չպետք է խույս տա պարտադիր զինվորական ծառայությունից:

Ասեմ ավելին` բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր չեն ծառայել հայոց բանակում, պետք է առնվազն 6-ամսյա զինվորական պատրաստվածության դասընթացներ անցնեն առաջնագծում, ցանկալի է Արցախում, որպեսզի ավելի լավ հասկանան՝ ինչ է նշանակում ՀԱՅՐԵՆԻՔ, և ինչ է նշանակում զենքը ձեռքին հայրենի հողը պաշտպանելը:

Մշտապես կարևորել եմ և կարևորում եմ բանակում ռեֆորմների իրականացումը. դեռևս 2016 թվականին առաջարկել էի առաջնագծում 18 տարեկան նորակոչիկներին փոխարինել ռազմական ուղի անցած պրոֆեսիոնալ զինվորականներով:

 

Հուսով եմ՝ կգա մի օր, երբ մեր ամբողջ ազգաբնակչությունը կկարողանա արհեստավարժորեն զենք օգտագործել, քանի որ, չմոռանանք, որ մենք շրջապատված ենք թշնամի պետություններով, ի դեմս՝ Թուրքիայի և Ադրբեջանի: Յուրաքանչյուր հայի համար հայոց բանակում ծառայելը պետք է պատիվ լինի: Միայն հզոր բանակով կարող ենք հզոր պետություն կառուցել»:

Ստորև ներկայացնում ենք 2016 թվականին Kentron TV-ի կողմից նկարահանված ռեպորտաժը.

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված