ԱԺ -ի ամենականացի , ամենաարդյունավետ աշխատող , շատերի համար սիրելի Նաիրա Զոհրաբյանը Past.am - ի զրուցակիցն է:

- Մանկության տարիներին մայրիկի պատրաստած ամանորի ամենահամով ուտեստը ո՞րն էր:

- Ոչ միայն մանկության տարիներին , այլև հիմա էլ ամենահամեղը մայրիկիս պատրաստած բլինչիկներն են , որոնք բույրով ու համով գերազանցում են ամենաէլիտար ռեստորաններում պատրաստվածների:

- Ամանորի նվերները ծնողները բարձի տակ էին դնում , ունե՞ք այդպիսի վառ հիշողություններ:

- Ամանորյա նվերները ծնողներս դնում էին տոնածառի տակ: Հայրս աշխատում էր լամպերի գործարանում ու շատ հետաքրքիր նվերներ էր բերում այնտեղի Ձմեռ պապիկի անունից : Ինձ միշտ բաժին էր հասնում գերմանական տիկնիկները, որոնք այն ժամանակների համար հազվագյուտ գեղեցիկ նվեր էին համարվում:

- Ձեր ամուսնու ամենաթանկ ամանորյա նվերը ի՞նչ էր:

- Սամվելի հետ միասին էինք գնում ինձ համար նվեր : Նա գիտեր , որ ես բնական քարերով զարդեր եմ սիրում, մի կրծքազարդ ունեմ, որն ամանորին ենք գնել միասին, այդ նվերը, մինչև հիմա բոլորից առանձնացնում եմ:

- Չքնաղ , կանացի գրավչությամբ լի Նաիրա Զոհրաբյանը այս օրերին իր թոռնիկներին ինչպե՞ս է ուրախացնելու:

- Մեկ թոռնիկ ունեմ , բայց բոլոր երեխաների համար ասեմ ` նրանց պիտի գունավոր, անհոգ ու խաղաղ մանկություն ապահովենք, իսկ նվերներ գնում եմ մեծագույն սիրով բոլոր երեխաների համար , ովքեր կան իմ շրջապատում:

 

- Հյուրերը տոնական սեղանի, ո՞ր ուտեստը կամ քաղցրեղենն են անուշ անելու , ձեր կողմից պատրաստված:

- Ես սիրում եմ արևադարձային մրգերով աղցաններ պատրաստել: Ինքս թեթև սննդակարգի կողմնակից եմ , ու վնասակար սնունդից փորձում ենք հեռու մնալ :Ցավում եմ ,որ ամանորի տոնը վերածում են գաստրոնոմիական տոնի ` ով ինչքան շատ կառնի , ով ինչքան շատ կուտի:

 

 

- Ի՞նչ մաղթենք մեր ողջ հայությանը 2020թ- ին:

- Մաղթեմ մեր ժողովրդին խաղաղություն ու հանդուրժողականություն մեր երկրին , Արցախին և ամենաառաջնայինը սահմանին կանգնած զինորից սկսված:

 

 

 

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Օրհասական է բոլոր պետական մտածելակերպ ունեցող գործիչների համախմբումը. Արման Վարդանյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակցությունը հասավ Լոռի.սննդամթերք 800-ից ավելի ընտանիքիների «Բարի Սամարացի» ընկերության մոտեցումը բարձրացրել է վստահությունը Շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից Ընդլայնվել է օգնության տրամադրման աշխարհագրությունը Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արտաշատի վերապրոֆիլավորված ԲԿ-ին Արգամ Աբրահամյանը 4 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներինԳյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ
Ամենաընթերցված