«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով

«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով: «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան և հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում խորհրդային մուլտֆիլմերի ոսկե ընտրանին կթարգմանվի հայերեն և եթեր կհեռարձակվի նոր՝ Shant Kids HD ալիքով: Սա թույլ կտա հայալեզու լսարանին ամբողջ աշխարհով մեկ դիտել խորհրդային և ռուսական հայտնի կինոստուդիայի լավագույն մուլտֆիլմերը: «Թողարկելով Shant Kids մանկական հեռուստաալիքը, որի պոտենցիալ լսարանը ամբողջ աշխարհի հայկական սփյուռքն է, մենք չէինք կարող պատկերացնել եթերային ցանցը առանց խորհրդային գլուխգործոցների: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ հերոսները խոսելու են հայերեն, ապա կարող ենք ասել, որ կրկնակի ուրախություն կպարգևենք մեր փոքրիկ հեռուստադիտողներին: Չէ որ մենք ինքներս գիտենք, թե ինչ ճշմարիտ արժեքներ կան այդ ֆիլմերում: Դա մեզ համար հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այսօր փոքրիկների լսարանին մատուցվող բազմազան, բայց երբեմն խիստ կասկածելի բովադակությունը: Մուլտֆիլմերը, որոնցով մեծացել են մի քանի սերունդներ, արդիական և պահանջված են նաև հիմա թե Հայաստանի, թե սփյուռքի հեռուստադիտողի համար: Սփյուռքի պարագան ուզում եմ հատուկ նշել, քանի որ այնտեղ նաև շատ սուր է դրված հայոց լեզվի պահպանության հարցը»,- նշել է Շանթ ՀԸ նախագահ Արթուր Եզեկյանը:


«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցևի խոսքերով՝ գործընկերությունը հայկական հեռուստաընկերության հետ «Սոյուզմուլտֆիլմ»-ի համար օրինակելի և հետաքրքիր փորձ է: «Մենք հաճույքով ընդունեցինք հայ գործընկերների առաջարկը: Սա փաթեթային պայմանագրի առաջին օրինակն է, երբ համաձայնություն է ձեռք բերվում ամբողջ ոսկե ընտրանու թարգմանության և հեռարձակման համար: Հաճելի է, որ այդպիսի համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի հետ. չէ որ մենք բազմաթիվ ընդհանրություններ ունենք, մեր կինոմատոգրաֆիան կարծես միահյուսված լինի: Մենք անհամբերությամբ ենք սպասում, թե երբ հնարավորություն կլինի լսել մեր հերոսների հայերեն խոսքը»,-ասել է Բորիս Մաշկովցևը:

«Շանթ» հեռուստաընկերությունը ֆիլմերի և սերիալների սեփական արտադրությամբ առաջատարն է Հայաստանում և արդեն 20 տարի զբաղվում է նաև կրկնօրինակմամբ: Խորհրդային շրջանի մուլտիպլիկացիայի դասական գործերի որակյալ կրկնօրինակման համար հեռուստաընկերությունն ամբողջությամբ թարմացրել և տեխնիկապես հագեցրել է կրկնօրինակման իր ստուդիան: «Սոյուզմուլտֆիլմ»-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն պատրաստ են հեռարձակման «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմի բոլոր սերիաները: Մուլտֆիլմերը կցուցադրվեն Shant Kids և Shant Premium ալիքներով:

Տեղեկանքի համար.

«Շանթ» հեռուստաընկերությունը հայաստանյան խոշոր մեդիահոլդինգ է, որը հիմնադրվել է 1994 թվականին: Հոլդինգի կազմում են հինգ թեմատիկ ալիքներ` Shant Premium, Shant News, Shant Kids, Shant Music, Shant Serial: Հեռուստաընկերության առաջնահերթություններից է օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը, առաջադեմ համաշխարհային թրենդների ներմուծումը Հայաստան: «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր են հեռարձակվում թրենդային հեռուստանախագծերի հայկական տարբերակները, իսկ հայրենական սերիալների արտադրությունը մշտապես կապված է «Շանթ»-ի հետ: ՌԴ-ում «Շանթ»-ի հեռուստաալիքները ներառված են Ռոստելեկոմ, Բիլայն, Դոմ.ռու, Սմոտրյոշկա TV և բազմաթիվ այլ կապի օպերատորների առանձին փաթեթներում: «Սոյուզմուլտֆիլմ»-ը մուլտիպլիկացիոն ֆիմերի խորհրդային և ռուսական կինոստուդիա է: Իր գործունեության ընթացքում արտադրել է տարբեր ժանրերի 1500-ից ավելի մուլտֆիլմեր տարբեր տեխնիկական միջոցներով՝ տիկնիկային, պլաստիլինե, նկարած: Այդ ֆիլմերից շատերը հարստացրել են համաշխարհային դասական անիմացիայի «ոսկե ֆոնդը», արժանացել են բազմաթիվ ռուսական և միջազգային մրցանակների և դարձել են ռուսական մշակույթի մի մասը:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Օրհասական է բոլոր պետական մտածելակերպ ունեցող գործիչների համախմբումը. Արման Վարդանյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամի աջակցությունը հասավ Լոռի.սննդամթերք 800-ից ավելի ընտանիքիների «Բարի Սամարացի» ընկերության մոտեցումը բարձրացրել է վստահությունը Շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից Ընդլայնվել է օգնության տրամադրման աշխարհագրությունը Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արտաշատի վերապրոֆիլավորված ԲԿ-ին Արգամ Աբրահամյանը 4 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներինԳյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ
Ամենաընթերցված